Ի պատասխան «Ազատության»՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին հարցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
Տուլայի ողբերգական ավտովթարը գուցե և տեղի չունենար, եթե ուղևորափոխադրող ընկերությունը պատասխանատու և պետական վերահսկողության տակ լիներ։ ԶԼՄ-ներն արդեն բարձրաձայնել են ընկերության սեփականատիրոջ՝ Արթուր Հարությունյանի («Պալաչ») անունը։
-Նոր է սկսվել ամեն ինչ, և այստեղ գոհացնելու, չգոհացնելու հարց չկա: Այդ քարոզչության իմաստն այն է, որ մեր քաղաքացիներն ավելի մոտիկից ծանոթանան փաստաթղթին և իմանան ինչն է պատճառը, որ «ոչ» ենք ասում:
ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող քաղաքական գործիչներից է, ով իր այդ դիրքորոշման համար ընդդիմադիր գործընկերների խիստ քննադատությանն արժանացավ:
Հայաստանում նախընտրական շրջանը երբեք այսքան պասիվ չի եղել: «Անհավես» է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Պատճառը պարզ է. ոչ մեկն անձնապես շահագրգռություն չունի ինչ-որ մեկին անցկացնելու, որպեսզի հետո իրեն «լավ» լինի:
-Չեմ կարծում, որ իրավիճակը Ձեր նկարագրածի պես է, եթե դիմում լինում է, էթիկայի հանձնաժողովն անպայման քննարկում է: Անպտուղ գործելակերպի մասին մամուլի բարձրաձայնումներն իրականությանը չեն համապատասխանում:
ԱԺ այս քառօրյայում քննարկվեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ընդդիմադիրները հերթական անգամ հիշեցին հայաստանյան ընտրական գործընթացների տխուր պատկերը, իսկ օրինագծում իշխանության առաջարկած այս փոփոխությանն էլ հավատ չընծայեցին:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...